Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական ներկայացրել. բրիտանական ԶԼՄ-ներ
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնել են ITV-n, Sky News-ը, The Times-ը:
Sky News-ը հաղորդում է, որ Ջոնսոնը հրաժարականի մասին հայտարարություն է նախապատրաստում: Հրաժարականից հետո նա կշարունակի կատարել երկրի վարչապետի պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի ընտրությունը:
Դաունինգ Սթրիթից լրատվամիջոցին հայտնել են, որ օրվա ընթացքում Բորիս Ջոնսոնը ժողովրդին ուղղված ուղերձով հանդես կգա:
Կարծիքներ