Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են նշված փողոցի թիվ 18 տանը առաջացած կրակը։ Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։

Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում