Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Անցած գիշեր Երևանում տեղատարափ անձրև է եղել, ինչի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումներ, փլուզումներ են եղել, ջրի մեջ արգելափակվել և խափանվել տրանսպորտային միջոցներ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ և գրել․
«Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը»։
Կարծիքներ