Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի ԶՈՒ պատասխանին. ԻՀՊԿ-ի կոշտ պատասխանը «Յենի Մուսավաթ»-ին

Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի ԶՈՒ պատասխանին. ԻՀՊԿ-ի կոշտ պատասխանը «Յենի Մուսավաթ»-ին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՀՊԿ-ի «Տելեգրամ ալիք»-ի հաղորդագրությունը։
«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն», - ասված է Կորպուսի հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Յենի Մուսավաթ» պարբերականում Հայաստանի Հանրապետությանը տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական ադրբեջանական անհեթեթությունն էր հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, որում նշվում էր, թե «քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է` մենք իրավունք ունենք վերադարձնել այն մեր վերահսկողության տակ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում