Ինչ նոր ունակություն են հայտնաբերվել շների մոտ
Հունգարացի նեյրոֆիզոլոգները պարզել են, որ շները կարողանում են իրենց մարմինը տարբերել այլ օբյեկտներից եւ գիտակցել դրա սահմանները: Նախկինում դա համարվում էր մարդու, պրիմատների եւ փղերի տարբերակիչ առանձնահատկությունը: Այս հետազոտության նկարագրությամբ հոդվածը հրապարակել է Scientific Reports գիտական ամսագիրը։
«Շները առայժմ միակ կենդանիներն են, որոնք իրենց հայելու մեջ չեն ճանաչում, սակայն գիտակցում են սեփական մարմնի սահմանները ։ Սա հաստատում է տեսությունը, որ ինքնագիտակցությունը բաղկացած է մի քանի փոխկապակցված հմտություններից, ընդ որում, նրանցից մի քանիսի առկայությունը կամ բացակայությունը որոշում են շրջակա միջավայրի պայմանները»,– պատմել է Բուդապեշտի համալսարանի կենդանաբանական այգու տնօրեն Ռիտա Լենկեյը, ով հետազոտության հեղինակներից մեկն է:
Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շներն ունեն բազմաթիվ մտավոր եւ հոգեկան առանձնահատկություններ, որոնք նախկինում համարվում էին մարդու առանձնաշնորհը: Օրինակ, նրանք տիրոջ օգտագործած բառերի ինտոնացիան եւ իմաստը տարբերակում են, ինչպես նաեւ տարբերակել ծանոթների եւ անծանոթների դեմքին դաջված զգացմունքները:
Կարծիքներ