Զելենսկին հայտարարել է ապաէսկալացիայի հույս ունենալու մասին

Զելենսկին հայտարարել է ապաէսկալացիայի հույս ունենալու մասին

Նորմանդական ձևաչափի ապաշրջափակման հետ կապված Ուկրաինայի համար իրավիճակի ապաէսկալացման և խաղաղ կարգավորման հույս է առաջացել: Այս մասին փետրվարի 1-ին Գերագույն ռադայի նոր նստաշրջանի բացմանը ելույթի ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի նախագահի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ադրբեջանի նախագահների հետ: Ինչպես նաև հանդիպել է G7-ի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՀ-ի, ԵԱՀԿ-ի երկրների դեսպանների հետ։

«Ընդհանուր առմամբ նրանք օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների 80 ներկայացուցիչներ են։ Նրանք միասնական են մեր աջակցության հարցում։ Միասնությունը ապաշրջափակեց նորմանդական ձևաչափը, ցույց տվեց երկխոսության պատրաստակամությունը, հույս տվեց ապաէսկալացման և  խաղաղ կարգավորման համար: 2019 թվականից ի վեր առաջին անգամ բոլոր չորս կողմերը համաձայնեցրել են համատեղ ամփոփիչ հայտարարությունը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի առաջիկա օրերին համաձայնեցնեն խորհրդականների հաջորդ հանդիպման օրը Բեռլինում, որտեղ, հուսով եմ, պայմանավորվածություն կլինի նորմանդական քառյակի առաջնորդների հանդիպման շուրջ:

Նախօրեին հայտնի է դարձել, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների քաղաքական խորհրդականները հերթական հանդիպումը կանցկացնեն փետրվարի 10-ին Բեռլինում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում