Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է ռազմական տեխնիկայի փոխարինման անհրաժեշտության մասին

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է ռազմական տեխնիկայի փոխարինման անհրաժեշտության մասին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ֆոնին Միացյալ Թագավորության բանակի ռազմական տեխնիկան փոխարինման  կարիք ունի։

 «Մենք պետք է արդիականացնենք բանակը... Բանակը հնացել է մոտ 15 տարի առաջ, և մենք իսկապես պետք է այն փոխարինենք. բանակի տեխնիկան, այլ ոչ թե մարդիկ փոխարինման խիստ կարիք ունեն»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ուոլեսն ասել է Conservative Home տեղեկատվական պորտալի պաշտպանության և անվտանգության վերաբերյալ համաժողովին:

Նա հավելել է՝ Ուկրաինայում հակամարտությունը բրիտանական բանակի արդիականացման նախագծերի իրականացման արագացում է պահանջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում