Հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը ի գիտություն Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների և նպաստառուների, ովքեր գտնվում են հանրապետության տարածքում, հատնում է․
«Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։
Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով»։
Կարծիքներ