ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահը երկրներին կոչ Է արել օգնելու Աֆղանստանի հումանտար ճգնաժամի լուծման գործում
Աֆղանստանում հումանիտար խնդիրը շատ սուր Է, երկրի ժողովրդին անհրաժեշտ Է ամբողջ աշխարհի օգնությունը: Հոկտեմբերի 20-ին այս խոսքով հանդես Է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը տագնապալից փուլում Է: Ես բոլորին կոչ եմ անում օգնելու աֆղան ժողովրդին հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում»,- ասել Է նա: ՄԱԿ-ի ԳԱ-ի ղեկավարը հավելել Է, որ առաջին հերթին անհրաժեշտ Է օգնել կանանց եւ երեխաներին: «Կարեւոր Է, որ մենք աֆղան ժողովրդին իրավունք տանք որոշելու իր ապագան եւ շարժվելու առաջ՝ չընկրկելով»,- եզրափակել Է նա:
Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողության ավարտից եւ երկրից կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» արմատական շարժումը ծավալեց հարձակում եւ սեպտեմբերի 6-ին հայտարարեց Աֆղանստանի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Սեպտեմբերի 7-ին թալիբները կազմեցին ժամանակավոր կառավարություն: Ներկայումս երկիրը գտնվում Է չափազանց բարդ տնտեսական դրության մեջ: Մասամբ դա կապված Է այն բանի հետ, որ նրա արժութային պահուստները, որոնք տեղաբաշխված են արեւմտյան բանկերի հաշիվներում, արգելափակված են, իսկ միջազգային հանրակցությունն օրինական չի ճանաչում թալիբների իշխանությունը:
Կարծիքներ