Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը հանձնել է հավատարմագրերը
Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար դոկտոր Ահմադ Հուսեյն Ալ-Համադիին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները։ Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-կատարական հարաբերությունները։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերն՝ ուղղված այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։
Իր հերթին դոկտոր Ահմադ Ալ-Համադին կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Կատարի Պետության գործընկերային հարաբերությունները և համագործակցության առավել խորացման հրամայականը։
Հանդիպմանը ներկա էր նաև Կատարի Պետության ԱԳՆ արարողակարգի պետ դեսպան Իբրահիմ Յուսեֆ Ֆախրոն։
Կարծիքներ