Դեկտեմբերի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ալիևը և հայաստանյան ընդդիմությունը կհամագործակցեն

Դեկտեմբերի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ալիևը և հայաստանյան ընդդիմությունը կհամագործակցեն

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը։ 

Նոյեմբերի սկզբին, երբ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում  նախատեսված է եռակողմ հանդիպում, հայաստանյան ընդդիմությունը ձեռնարկեց փողոցային պայքարի ակցիաներ, որոնք չունեցան սպասված արդյունքը՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունություն չեղավ։ Նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում կայացավ «Հայաստան» դաշինքի սակավամարդ հանրահավաքը(3500 ցուցարար), որի նպատակը կանխելն էր իրենց բնորոշմամբ «սպասվող դավաճանական փաստաթղթի ստորագրումը»։ Ինչպես հաջորդող օրերին պարզ դարձավ, որևէ ոչ հայանպաստ փաստաթուղթ նախատեսված չէր ստորագրել, ավելին՝ հնարավոր հանդիպումը տորպեդահարվել էր  Ալիևի կողմից, որը նոյեմբերի 13-16-ին ձեռնարկեց բացահայտ ագրեսիա Հայաստանի սուվերեն տարածքի վրա։

Դեկտեմբերի 15-ի հանդիպմանը ընդառաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի ներքին և արտաքին հարձակումներին։ Մի կողմից ընդդիմության համար լավ հնարավորություն է կեղծ օրակարգերով և դավադրությունների տեսությամբ առաջնորդվելով կրկին փորձել մոբիլիզացնել բողոքի ակցիաներ, մյուս կողմից՝ ալիևյան վարչակարգը կփորձի սահմանային լարվածությունը էլ ավելի սրել, որպեսզի այդկերպ ճնշում գործադրի հայկական կողմի վրա։ Հայաստանյան ընդդիմության համար լավագույն ժամանակներն են արդեն մեկ տարի շարունակ մաշված լոզունգներն ու մեղադրանքները վերաթարմացնելու և հանրահավաքային գործունեություն ծավալելու, անտեսելով անգամ այն փաստը, թե որքան վտանգավոր է ներքին քաղաքական անկայունությունը մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում։

Թե ինչու ենք համոզված, որ Ալիևը և հայկական ընդդիմությունը միաժամանակ կանցնեն գործի, պարզ երևում  է  մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից։ Ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու ամենավճռորոշ պահին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարեցին, որ պահանջում են վարչապետի հրաժարականը։  Սա իհարկե խոսում է այն մասին, որ ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար ընդդիմություն կոչվածը կանգ չի առնելու ոչնչի առաջ և ակնհայտ է, որ առաջիկա օրերին ըննդիմության և Ալիևի գործողությունները կլինեն համահունչ և իհարկե՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում