Լիբիայում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 55 մարդ
Մոտ 55 մարդ, այդ թվում՝ Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան, մինչ այժմ ներկայացրել է փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են տարեվերջին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին կիրակի օրը հայտնել է Al Marsad լրատվական պորտալը՝ հղում կատարելով Լիբիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովին։
Նրա խոսքով՝ Տրիպոլիում հանձնաժողովի գրասենյակը մեկ ժամով երկարացրել է աշխատանքը՝ ներկայիս ղեկավարի փաստաթղթերն ընդունելու համար։
Կարծիքներ