Տեխասում 4 մարդ է մահացել վտանգավոր սնկատեսակից

Տեխասում 4 մարդ է մահացել վտանգավոր սնկատեսակից

Դեղակայուն Candida auris սունկըը տարածվել է Տեխասի երկու հիվանդանոցներում ՝ սպանելով չորս հիվանդի։

Նահանգի մեկ վարչաշրջան հաստատել է վարակի ընդհանուր ինը դեպք և հայտնել, որ առաջին գրանցված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին: 

Ընդհանուր հասարակությունը սովորաբար Candida auris-ով վարակվելու ռիսկի չի ենթարկվում, բայց տեղական առողջապահության ոլորտի պատասխանատուների խոսքով, բորբոսը վտանգավոր է ծերանոցներում և հիվանդանոցներում գտնվող մարդկանց համար:

Իր հերթին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնեց, որ հունվարից ապրիլ նահանգում գրանցվել է 22 դեպք: 

Candida auris-ը առավել հաճախ արտահայտվում է թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ: Դա առավել վտանգավոր է, եթե այն թափանցում է արյան շրջանառություն, սիրտ կամ ուղեղ: Բորբոսը կարող է բազմապատկվել և առաջացնել ինվազիվ կանդիդոզ (ֆունգեմիա):

Բացի այդ, Candida auris-ը բազմադեղակայուն է `զգայոն չէ միանգամից մի քանի դասերի հակասնկային դեղամիջոցների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում