Նյու Յորքում ամուսնության նվազագույն տարիքը սահմանվել է 18 տարեկան
Նյու Յորքում արգելել են անչափահասների ամուսնությունները՝ ամուսնության տարիքը հասցնելով 18-ի: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն նախկինում գործող բացառությունը չեղարկող օրենք է ստորագրել, որով 17-ամյա պատանիներին թույլատրվում էր ամուսնանալ՝ ծնողների եւ դատարանի համաձայնությամբ:
«Այս վարչակազմը քրտնաջան պայքար է մղել Նյու Յորքում մանկական ամուսնությունները դադարեցնելու համար, եւ ես հպարտ եմ, որ ստորագրում եմ այս օրենքը խոցելի երեխաներին շահագործումից պաշտպանելու համար», - ասել է Կուոմոն: «Երախտապարտ եմ բազմաթիվ օրենսդիրներին եւ պաշտպաններին, ովքեր ջանասիրաբար աշխատել են այս միջոցառումը առաջ տանելու եւ հետագայում երկրում հարկադիր ամուսնությունները կանխելու ուղղությամբ», - հավելել է նա:
Կարծիքներ