Իտալիայում 2 ռուս զինվորականի ձերբակալությունից հետո Պեսկովը հույս է հայտնել, որ Իտալիայի հետ դրական հարաբերությունները կպահպանվեն

Իտալիայում 2 ռուս զինվորականի ձերբակալությունից հետո Պեսկովը հույս է հայտնել, որ Իտալիայի հետ դրական հարաբերությունները կպահպանվեն

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Իտալիայի հետ դրական հարաբերություններ կպահպանվեն լրտեսության կասկածանքով Հռոմում ռուս զինծառայողի ձերբակալությունից հետո:

Միաժամանակ նա պարզաբանել է, որ Կրեմլը դեռ չի տիրապետում կատարվածի մանրամասներին:

«Մենք ձերբակալման պատճառների և հանգամանքների մասին տեղեկություն չունենք: Հուսով ենք, որ կպահպանվի ռուս-իտալական հարաբերությունների շատ դրական և կառուցողական ասպեկտը»,- ասել է Պեսկովը:

Ինչպես արդեն գիտեք, Իտալիայում երկու անձ ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում