Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 53 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 53 ավտոմեքենա

Մարտի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Մասիս, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Շիրակի մարզի Թորոսգյուղ, Բաշգյուղ, Գտաշեն, Աշոցք, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Ծղուկ, Արագածոտնի մարզի Միրաք, Նիգավան գյուղերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գետափ, Շիրակի մարզի Լեռնուտ-Ջաջուռ, Ամասիա-Ալվար, Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 53 ավտոմեքենա և 50 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում