Մյասնիկյան պողոտայում հինգ ավտոմեքենա բախվել են միմյանց
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 13-ին, ժամը 20:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Asrta G» (վարորդ՝ Ա. Ղ.), «Mercedes-Benz CLS», «Peugeot», «Nissan Fuga» և «BMW 325» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել և հոսպիտալացվել տեղի ուժերով:
Փրկարարները «Opel Asrta G» ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են «Mercedes CLS», «Opel Asrta G», «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Opel Asrta G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Կարծիքներ