Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած «Toyota» մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։ 

Հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած «BMW X5» մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։  Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում