Թումանյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Թումանյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փետրվարի 29-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Infiniti», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Kia», «Nissan» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաներին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan», «Hyundai» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները  և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում