Որն է եղել Սարալանջում բռնկված հրդեհի պատճառը. Evocabank-ը պարզաբանում է
Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում մեծ հրդեհ է բռնկվել, ֆեյսբուքյան օգտատերերը շտապեցին գրառումներ անել, նշելով որ պատճառը հրավառությունն է եղել, որը եղել է Evocabank-ի երեք ամյակից հետո:
Evocabank-ի կազմակերպչական աշխատանքները համակարգող խմբից սակայն Freenews.am-ին փոխանցեցին, որ չնայած դեռ հստակ գնահատական տալ չեն կարող, բայց իրենց հետ հրդեհը կապ չունի, քանի որ իրենց մոտ ամեն ինչ բնականոն հունով է ընթացել: Տեղակացանք նաև, որ հրդեհը սկզբում մարել է բանկի միջոցառման ժամանակ ներկա եղած ԱԻն մարտական մեքենան, քանի որ բանկն իր բոլոր միջոցառումների ժամանակ և ԱԻն, և Շտապօգնության մեքենաներ է կանչում:
Կարծիքներ