Հերթեր, հոգեկան գերլարվածություն, թերսնուցում․ Արցախում ուշագնացության դեպքերն աճում են

Հերթեր, հոգեկան գերլարվածություն, թերսնուցում․ Արցախում ուշագնացության դեպքերն աճում են

Շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:

Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են:

Այս մասին հայտնում է ԼՂ ՄԻՊ-ը՝ գրելով․

«Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում