Ապրիլյան պատերազմը հետախուզական գործողություն էր Ադրբեջանի կողմից. Փաշինյանը Կոմանդոսի հետ զրույցից դեպք պատմեց

Ապրիլյան պատերազմը հետախուզական գործողություն էր Ադրբեջանի կողմից. Փաշինյանը Կոմանդոսի հետ զրույցից դեպք պատմեց

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ մի անձնական դեպք պատմեց. 

«2016թ. ապրիլյան պատերազմից հետո Արարատում հաշմանադամություն ունեցող անձանց միջոցառմանն էի մասնակցում որպես պատգամավոր: Այդ միջոցառմանը ներկա էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը: Ես ավտոմեքենայով էի, առաջարկեցի նրան ուղեկցել Երևան: Եվ երբ միասին գալիս էինք Երևան ճանապարհին քննարկեցինք Ապրիլյան պատերազմը»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ իրեն հետաքրքիր է եղել Արկադի Տեր-Թադևոսյանի տեսակետը որպես ռազմական գործիչ. ««это было разведка боя» ասաց նա: Այսինքն՝ նա համոզմունք հայտնեց, որ դա պատերազմից առաջ հետախուզական գործողություն է եղել: Իսկ հետախուզական գործողությունը ե՞րբ է արվում` դա նախորդում է պատերազմական պլանի կիրառմանը»,- նշեց վարչապետը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում