Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 2024 թվականի առաջնություններին մասնակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց՝ Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանը կներկայացնի մինչև 20 տարեկանների հավաքականը:

Իսկ կանանց պայքարում Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան մինչև 16 տարեկանների և մինչև 18 տարեկանների հավաքականները:

Կանանց` Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում