Ես օրենքի խախտում չեմ արել, տեսանյութի մեքենան էլ իմ մեքենայի հետ ոչ մի աղերս չունի․ Սիփան Փաշինյան
Լրատվականներից մեկը հրապարակել է «Կորսված փողեր և հույսեր» վերնագրով մի տեսանյութ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից շատերը մեղադրվում են հեղափոխությունից հետո ապօրինի հարստացման մեջ։
Թեմայի վերաբերյալ Freenews-ը զրուցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի հետ, ով իբր ձեռք է բերել Lexuz մակնիշի ավտոմեքենա, որի գործարքի գումարը հայտարարագրում նշված չէ, իսկ նրա հայրը` Արտակ Փաշինյանը առհասարակ հայտարարագիր չի ներկայացրել, ինչն օրենքի խախտում է։
Պարոն Փաշինյան ինչպե՞ս կմեկնաբանեք վերոհիշյալը, արդյո՞ք նոր մեքենայի մասին տեղեկությունը համապատասխանում է իրականաությանը
Տեսանյութի մեջ, որտեղ ավտոմեքենայի պատկեր են ցույց տալիս, դա իմ ավտոմեքենայի հետ որևիցե աղերս չունի, սխալ մակնիշի ավտոմեքենա են դնում, ավելի են ճոխացնում, մանիպուլացնելու համար։ Սա առաջին դեպքը չէ կապված իմ ավտոմեքենայի հետ։ Ես անկեղծ ասած հասկանում եմ, որ իրենք նախկինում լափած փողերով, բոլոր մամուլներին ֆինանսավորելով, ինչ-որ խմբակներ պահելով կարողանում են ընդհամենը գտնել: Ես ինչ-որ եկամուտներ կամ նմանատիպ բաներ չեմ հայտարարագրել, թե որտեղից եմ ձեռք բերել ավտոմեքենան։ Եթե օրենքով նախատեսված կարգով կլինի նման պահանջ, (այս պահին չգիտեմ, ասել եմ, ավելի մանրամասն թող նայեն և ինձ ասեն, կամ իմ օգնականին), ես հասկանում եմ, որ որևիցէ բան չեն կարողանում անել փորել և գտնել, իրենք մանիպուլացնում են, նախ ուրիշ մակնիշի ավտոմեքենա են տեսանյութում դնում, հետո նոր իմ ավտոմեքենան, հիմա ճշտում ենք, որի մասին ես հրապարակային տեղեկություն կտամ։
Տեսահոլովակի մեջ ասվում է նաև, որ ձեր հայրը հայտարարագիր չունի, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Այս մասին ի՞նչ կասեք
Անկեղծ ասած ես չգիտեմ թե որ օրենքն է խախտվել, որովհետև մոտ 4-5 տարի է ես առանձին եմ բնակվում և կարծում եմ այստեղ օրենքի խախտում չկա, իրավաբանները պետք է ասեն։ Անկեղծ ասած ես պետք է մանրամասն ճշտեմ, ո՞րն է օրենքի խախտում, իրենք տարբեր բաներ կարող են ասել, իրենք սիրում են կեղծիք տարածել։ Այսինքն մինչև չնայենք չենք կարող պնդել, որ դա օրենքի խախտում է, միայն իրավաբանները կարող են ասել ինչումն է խնդիրը։ Նրանք հայտարարագիրն են նայում, մարդը որքան պետք է հիմար լինի, որ նյութ սարքելուց RX 350-ը կարդա և տեղադրի JX470 մակնիշի ավտոմեքենայի նկար։ Քանին որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, խոսքի ազատություն, պատվերով մարդկանց չեն տանում ՊԱԿ-երը, հիմա ուղղակի այդ մարդիկ, ովքեր սպասում են իրենց հերթին, որ պետությանը վնաս տված գումարները հետ վերադարձնեն, դրած ծախսում են, այս իշխանություններին հնարավորինս կեղծիքներով հաարակության աչքերին պախրակելու գործով։ Այլ բան մեկնաբանել հնարավոր չէ: Ես հրապարակային իմ ֆեյբուքյան էջում հանդես կգամ հայտարարությամբ։
Կարծիքներ