«Կիևը հաճախ է փոխում դիրքորոշումը». Պեսկովը ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

«Կիևը հաճախ է փոխում դիրքորոշումը». Պեսկովը ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցային գործընթացի դինամիկան կարող էր և ավելի լավ լինել։ Այս մասին այսօր լրագրողների հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին Կրեմլի արձագանքի մասին հարցին։

«Իհարկե, բանակցային գործընթացում դինամիկա կա, բայց կցանկանայինք, որ ավելի լավ լիներ, չէ որ ռազմական գործողությունը դեռ շարունակվում է», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլում նախկինի պես չեն ցանկանում հրապարակայնացնել այն ասպեկտները, որոնք քննարկվում են Ուկրաինայի հետ բանակցություններում:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Պեսկովը, ուկրաինական կողմը ՌԴ-ի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում հաճախ է փոխում իր դիրքորոշումը:

«Ցանկանում եմ հիշեցնել նախագահի խոսքերն, որ, ցավոք, ուկրաինական կողմը կարևոր պահերին կայունություն չի ցուցաբերում։ Դիրքորոշումը հաճախ փոխում է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Մոսկվայի հետ Կիևի բանակցությունների վերաբերյալ Զելենսկու հայտարարություններին Կրեմլի արձագանքի մասին հարցին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում