2022 թ. հունվարի 1-ից գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումներ կլինեն. Նիկոլ Փաշինյան

2022 թ. հունվարի 1-ից գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումներ կլինեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումներ կլինեն: 

 

«Արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի հետևյալ բարձրացումները.

 

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս:

Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:

Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս:

Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս:

Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս:

Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:

Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:

Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս»,- գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում