Curiosity մարսագնացը դիտարժան ինքնանկար է ուղարկել Կարմիր մոլորակից՝ 360 աստիճան համայնապատկերով (լուսանկար)

Curiosity մարսագնացը դիտարժան ինքնանկար է ուղարկել Կարմիր մոլորակից՝ 360 աստիճան համայնապատկերով (լուսանկար)

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը դիտարժան ինքնանկար է ուղարկել Կարմիր մոլորակից՝ 360 աստիճան համայնապատկերով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ինքնանկարը կազմվել է 81 առանձին լուսանկարի համադրումից, ինչի արդյունքում էլ ստացվել է համայնապատկերը:

Մարսագնացն արձակվել է 2011-ի նոյեմբերի 26-ին և, 560 մլն կմ տարածություն հաղթահարելուց հետո, հասել է Կարմիր մոլորակ: 2,5 մլրդ դոլար արժողությամբ գիտական սարքը վայրէջք է կատարել Մարսի մակերևույթին 2012-ի օգոստոսի 6-ին: Ընդհանուր առմամբ, այն անցել է 18 կմ տարածություն:

Ի սկզբանե, սարքը նախատեսված էր երկու տարչվա շահագործման համար, սակայն առաքելության հաջող ընթացքի շնորհիվ, դրա գործունեության ժամկետը երկարացվել է:

Մարսագնացի նպատակը Մարսի վրա կյանքի գոյության ապացույցների հայտնաբերումն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում