Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսում կրակ Է բացել բողոքավորների վրա

Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսում կրակ Է բացել բողոքավորների վրա

 Չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսի Զվեչան քաղաքում կրակ Է բացել բողոքավորների վրա, մեկ մարդ վիրավորվել Է: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է Kosovo Online պորտալը: «Վերքը հասցված Է հրազենով կրծքավանդակի շրջանում:

Վնասված են թիակը եւ կողոսկրը, պատրաստում ենք վիրահատարանը՝գնդակը հանելու համար: Վիրավորը ծանր վիճակում գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- մեջբերում Է պորտալը վիրաբույժ Զլատան Էլեկի՝ Կոսովկա Միտրովիցեի կլինիկական հիվանդանոցի ղեկավարի խոսքը: Հաղորդվում Է, որ տուժածին կրակել են թիկունքին:

Պորտալը հայտնում Է, որ Կոսովոյի ոստիկանությունն սկսել Է հեռանալ Զվեչանից եւ հարապարկում Է բազմաթիվ կրակված պարկուճների տեսակադրեր այն վայրից, որտեղ գտնվել են պրիշտինցի ոստիկանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում