Արցախի 10 դպրոցներում մեկնարկել են դասասենյակների նորոգման, գույքով և տեխնիկայով ապահովման աշխատանքները

Արցախի 10 դպրոցներում մեկնարկել են դասասենյակների նորոգման, գույքով և տեխնիկայով ապահովման աշխատանքները

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակներում Արցախի 10 դպրոցներում մեկնարկել է դասասենյակների նորոգման, ինչպես նաև համապատասխան գույքով և տեխնիկայով ապահովման աշխատանքները։

 

Սեպտեմբերին այս հարմարավետ դասասենյակներում շուրջ 1270 փոքրիկ արցախցիներ կկարողանան զարգացնել նոր հմտություններ արտադասարանային ժամերին: Միևնույն ժամանակ սա լիարժեք աշխատանքի ու կենցաղավարության հնարավորություն կտա նրանց ծնողներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում