Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Ստորաբաժանումների համատեղ գործողությունները և տարբեր իրավիճակներում մարտի վարման հմտությունները զարգացնելու նպատակով դեկտեմբերի 6-8-ը N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: 

Տանկային ստորաբաժանումների աջակցությամբ անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը, մարտական կրակով ոչնչացրել կարևորագույն օբյեկտներն ու կրակակետերը, բարենպաստ պայմաններ ստեղծել հակահարձակման համար։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի գործողություններն ու ստորաբաժանումներին առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում