Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Լոռու, Սյունիքի (բացի Սառնակունք-Զանգեր հատվածից), Տավուշի, Արագածոտնի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում