Հնդկաստանը հակառեկորդ է սահմանել մեկ օրում COVID-19-ով հիվանդացածների թվով

Հնդկաստանը հակառեկորդ է սահմանել մեկ օրում COVID-19-ով հիվանդացածների թվով

Հնդկաստանը հերթական հակառեկորդն Է սահմանել կորոնավիրուսով նոր հիվանդացածների թվով. անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել Է հիվանդության 414,1 հազար նոր դեպք: Այդ մասին հաղորդել Է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:

Երկիրն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով, COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել Է 21,4 միլիոնը: Ապաքինվել Է ավելի քան 17,6 միլիոն մարդ, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել Է 234 հազար մարդ:

Հնդկաստանում հիվանդացածների թիվի աճը շարունակվում Է փետրվարի կեսերից, ինչի արդյունքում COVID-19-ից բուժվածների թիվն ավելացել Է՝ հասնելով ավելի քան 3,6 միլիոնի: Արդեն անընդմեջ երկու շաբաթից ավելի Է, որ նոր հիվանդացածների թիվը մեկ օրում գերազանցում Է 300 հազարը, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում, եւ արդեն երեք անգամ կազմել Է 400 հազարից ավելի:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի նահանգների թվում հիվանդացածների քանակով առաջատարը մնում Է Մահարաշտրան. անցած օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել Է 62,1 հազար վարակված, ընդամենը նահանգում բժշկական օգնություն Է ստանում ավելի քան 641 հազար մարդ:

Մահարաշտրայից հետո հիվանդության առավել մեծ թվով նոր դեպքեր հայտնաբերվել են Կառնատակայի (49 058), Քերալայի (42 464), Ութար-Փրադեշի (26 622) եւ Թամիլնադի (24 898) նահանգներում: Դրա հետ մեկտեղ առողջապահության նախարարությունը նշել Է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել ավելի քան 164 միլիոն մարդ, վերջին օրվա ընթացքում պատվաստում ստացածների թիվն ավելացել Է 2,3 միլիոնով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում