Էնթոնի Բլինքենն իր բանակցությունները Կիեւում համարել Է արդյունավետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն կարծիքին Է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր բանակցությունները Կիեւում ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ եղել են արդյունավետ:
«Ժամանակը, որը Կիեւում անցկացրել եմ նախագահ (Ուկրաինայի) Զելենսկու եւ այն բոլոր անձանց հետ, որոնց հետ ես հանդիպել եմ, եղել Է արդյունավետ»,-գրել Է նա իր Twitter-ում:
Պետքարտուղարը նշել Է, որ «Միացյալ Նահանգները լի են վճռականությամբ՝ աջակցելու (Ուկրաինային) Ռուսաստանի ագրեսիայի հանդեպ եւ բարեփոխումների անցկացման գործում, որոնք անհրաժեշտ են ինքնիշխան, ժողովրդավարական եւ ծաղկող Ուկրաինայի ապագայի ապահովման համար»:
Կիեւ կատարած երկօրյա այցի ընթացքում Բլինքենը հանդիպում Է ունեցել եւ բանակցություններ անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի եւ ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ