Համավարակի արդյունքում օրական տասնյակ մահերի միակ պատճառը պատվաստված չլինելն է. Չախոյան

Համավարակի արդյունքում օրական տասնյակ մահերի միակ պատճառը պատվաստված չլինելն է. Չախոյան

Այն, որ ՀՀ կառավարությունը համավարակով պայմանավորված չի ցանկանում գնալ լոքդաունի, դա նշանակում է, որ կառավարությունը չի ցանկանում լրացուցիչ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծել իր քաղաքացիների համար։

Եվ ընդհակառակը, սա ամենևին չի նշանակում, որ մեր քաղաքացիները, մտածելով, որ չեն լինելու լոքդաուններ, չպետք է պատվաստվեն։

Լոքդաունների չգնալու կառավարության որոշումը ընդամենը նշանակում է, որ կառավարությունը չի ցանկանում լրացուցիչ խնդիրներ ստեղծել իր քաղաքացիների համար, իսկ քաղաքացիները, գիտակցելով հարցի լրջությունն ու կարևորությունը, պետք է օր առաջ պատվաստվեն։

Համավարակի արդյունքում օրական տասնյակ մահերի միակ պատճառը պատվաստված չլինելն է, և նույնիսկ 1 ժամ առաջ արած պատվաստումը կարող է կյանքեր փրկել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում