Որ պահին էլ որոշի ժողովուրդը, ես գնդակահարության պատի տակ ոչ թե հնազանդ կագնելու եմ, այլ հնազանդ կանգնած եմ. Փաշինյան

Որ պահին էլ որոշի ժողովուրդը, ես գնդակահարության պատի տակ ոչ թե հնազանդ կագնելու եմ, այլ հնազանդ կանգնած եմ. Փաշինյան

Հնարավո՞ր է արդյոք ՀՀ-ում լինի ռազմական տրիբունալ, և դուք որպես Գերագույն գլխավոր հրամանատար ամբողջ հրամկազմի հետ պատասխան տաք, որովհետև հաշվեքննիչ հանձնաժողովները որևէ վստահություն չեն ներշնչում:

Չեխիայիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչած այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Այդ հարցը կա օրակարգում, որպեսզի Հայաստանում նաև այդ ուղղվածության դատարան լինի: Հիմա դուք նկատի ունեք՝ ես համաձա՞յն եմ, որ ինձ պետք է դատել և գնդակահարել։ Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել եմ՝ ժողովուրդ ջան, եթե դուք որոշեք, որ ինձ պետք է գնդակահարել, ես գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ։

Եվ որ պահին էլ որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ ոչ թե հնազանդ կագնելու եմ, այլ հնազանդ կանգնած եմ։ Ուզո՞ւմ եք գնադակարեք, խնդիր չկա, գնդակահարեք, այո՛, համաձայն եմ, միանշանակ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում