Իրանի նախագահը Սիրիա կատարած այցը շրջադարձային է համարել հարաբերությունների զարգացման համար
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իր երկօրյա այցը Սիրիա շրջադարձային է դարձել հարաբերությունների ընդլայնման գործում:
Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, մայիսի 5-ին Թեհրան ժամանելուց հետո նախագահ Ռաիսին հայտարարել է, որ իր երկօրյա այցը Սիրիա մեծ նշանակություն է ունեցել երկու երկրների և տարածաշրջանի համար:
«Իրանն ու Սիրիան տնտեսական կապերի բարելավման նպատակով համագործակցության լավ հնարավորություններ և հիմքեր ունեն»,- ասել է նախագահ Ռաիսին ՝ հավելելով, որ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ մի քանի հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում ֆինանսական և առևտրային հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման հնարավորությունները:
Կարծիքներ