Ուկրաինան մի ամսում 10 միլիարդ դոլար է ծախսել ռազմական գործողությունների վրա
Մարտական գործողությունների վրա Ուկրաինայի ծախսերը մեկ ամսում կազմել են մոտավորապես 10 միլիարդ դոլար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել պետության ղեկավարի գրասենյակի և նախարարների կաբինետի տնտեսական բլոկների հետ»,- ասվում է նախարարության կայքում։ «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ ուկրաինական պետությունը ռազմական գործողությունների վրա մեկ ամսում ծախսել է մոտ 10 միլիարդ դոլար»,- հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Կարծիքներ