Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացված «Վայելելով Հայաստանը» խորագրով համաժողովին

Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացված «Վայելելով Հայաստանը» խորագրով համաժողովին

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել է Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացված համաժողովին, որը կրել  է «Վայելելով Հայաստանը» խորագիրը։

Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Միջոցառման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի և հայ եկեղեցու պատմությանը, հայոց գրերին և գրականությանը նվիրված ելույթներով հանդես են եկել նույն համալսարանի դասախոսներ Կլարա Սանվիտոն, Մարեկ Ռաչկևիչը, ինչպես նաև Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք աբղ. Սարգսյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում Սան Դամասո համալսարանի Քրիստոնեական և դասական գրականության ֆակուլտետի դեկան Պիլար Գոնսալես Կասադոյին և համաժողովի պատասխանատուներ Անխել Լոպես Չալային և Կլարա Սանվիտոյին՝ նման միջոցառում կյանքի կոչելու համար»։

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի ապրիլի 8-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում