Մարտունի-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Մարտունի-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15։14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Ֆոլկսվագեն վենտո» (վարորդ՝ Թ. Ք.) և «Մերսեդես Բենց C180» (վարորդ՝ Շ. Գ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին։

Ուղևոր Գ․ Գ․- ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Մերսեդես Բենց C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ժ․ Գ.-ն (ծնված 1997 թ․) հոսպիտալացվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում