Որոշ լրատվամիջոցներ խախտում են ժամանակագրությունը՝ որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները

Որոշ լրատվամիջոցներ խախտում են ժամանակագրությունը՝ որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները

Արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ խախտում են վերջին իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը, մասնավորապես` որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Այդպիսով շփոթմունք է առաջանում մեր քաղաքացիների շրջանում:

Գործընկերներիս խնդրում եմ ուշադիր լինել այս հանգամանքին և հետևել հաղորդագրությունների ժամանակագրությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում