Արցախի պետականության կապիտալն անհնար է ճնշել զենքի ուժով․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Արցախի պետականության կապիտալն անհնար է ճնշել զենքի ուժով․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը յուրահատուկ փորձաքար է լինելու Ադրբեջանի համար: Վերջինս իր պահվածքով պետք է գործնականում եւ առարկայորեն փաստի, որ իրապես ցանկություն ունի արցախյան կոնֆլիկտը թողնել անցյալում: Դրա համար Ալիեւն ընդամենը պետք է անհարկի աղմուկ չբարձրացնի Արցախ միջազգային հերթական պատվիրակության այցի կապակցությամբ՝ նման պահվածքով ընդունելով Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը եւ նախադրյալներ ստեղծելով մտածելու համար, որ այդ երկիրն, իրոք, տրամադրված է հիմնավորապես լուծելու հակամարտությունը: Արցախի ժողովրդի ստեղծած պետականության կապիտալը հնարավոր չէ ճնշել ոչ զենքի ուժով եւ ոչ էլ վերջինիս տոտալ մեկուսացման փորձերով, առավել եւս՝ հակամարտության լուծված լինելու մասին անհիմն հայտարարություններով եւ նրա բուն հիմքի՝ հայերի ինքնորոշման իրավունքի իրացման անտեսմամբ: Ադրբեջանն ու իր «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, այսօր առիթը բաց չեն թողնում խոսելու տարածաշրջանում կոմունիկացիների վերաբացման եւ համագործակցության մասին, ինչը հնարավոր չէ ապահովել ժխտողական մոտեցումներով եւ հիմնահարցի իրական պատճառների հանդեպ ջայլամի քաղաքականությամբ: Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն այլընտրանք չունի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Подробнее: https://shabat.am/am/article/251565/Arcakhi-petakanutyan-kapitaln-anhnar-e

Հետևեք մեզ նաև Տելեգրամում