Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին

Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին

Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է քաղաքացիական անօդաչու թռչող սարքին:

 

Այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով հրշեջ ծառայության մամուլի քարտուղարին։

Վերջինս հայտնել է, որ բախումից հետո Canadair CL-415 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, անձնակազմը չի տուժել: Վնասվել է ինքնաթիռի թևերից մեկը:

Միջադեպի կապակցությամբ ԱՄՆ քաղավիացիայի ծառայությունը հետաքննություն է սկսել, քանի որ Լոս Անջելեսում արգելված են ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի թռիչքները, եթե դրանք հրդեհաշիջման համար չեն, ուստի միջադեպը դիտարկվում է որպես խոչընդոտ՝ հրդեհի չեզոքացման գործում։

Անօդաչուն արձակած անձին սպասվում է մինչև մեկ տարվա ազատազրկում և տուգանք՝ 75 հազար դոլարի չափով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում