Ռազմական բժիշկների երկրորդ ջոկատը ժամանել է՝ Մոսկվայի մարզում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից լրագրողներին հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգից ժամանել է ռազմական բժիշկների երկրորդ ջոկատը՝ 230 հոգուց բաղկացած՝ Մոսկվայի շրջանի բնակիչներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մոսկովյան տարածաշրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից Չկալովսկի օդանավակայան է հասցվել ևս 230 զինվորական բուժաշխատող»,- հայտնել են նախարարությունից։
Ժամանած խմբում ընդգրկված են ինֆեկցիոն բժիշկներ, Ռազմաբժշկական ակադեմիայի միջին և կրտսեր բժշկական անձնակազմ։ Բժշկական և բուժքույրական խմբերը կներգրավվեն քաղաքացիական հիվանդների բուժմանը Կուբինկայում ՊՆ ֆոնդերում տեղակայված ժամանակավոր բժշկական կենտրոնում:
Այս շաբաթվա սկզբից այս կենտրոնում արդեն աշխատում է 224 ռազմական մասնագետ։
Պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի նախագահի անունից շարունակում է բուժօգնություն ցուցաբերել երկրի մարզերի խաղաղ բնակչությանը՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։
Կարծիքներ