Իրանի Խոյ քաղաքի հայկական եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են
Ավարտվել են Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները, որի համար Խոյ քաղաքի քաղաքապետարանը մոտ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից:
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության փոխանցմամբ՝ բարեկարգման աշխատանքների շրջանակներում կատարվել են բակի սալիկապատման, կանաչապատման, ջրհորդանների, ջրանցքների կառուցապատման, վերակառուցման և լուսավորության անցկացման աշխատանքներ:
Կարծիքներ