ԱԻ նախարարն այցելել է Տավուշի մարզի բոլոր 12 հենակետեր, ծանոթացել գույքային և տեխնիկական հագեցվածությանը

ԱԻ նախարարն այցելել է Տավուշի մարզի բոլոր 12 հենակետեր, ծանոթացել գույքային և տեխնիկական հագեցվածությանը

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցիս ընթացքում եղել եմ մարզում գործող բոլոր 12 հենակետերում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխրյանը՝ նշելով, որ շրջել է հենակետերի տարածքում և ծանոթացել գույքային և տեխնիկական հագեցվածությանը, բայց առավելապես տպավորել հենակետերում աշխատող փրկարարների հանդեպ բնակչության վերաբերմունքից:

«Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելությունը՝ հատկապես ցանկանում եմ շեշտադրել ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանն առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների ներկայությունը հատկապես սահմանային համայնքներում գոտեպնդում է տեղի բնակչությանն ու լրացուցիչ վստահություն հաղորդում։

Մեկ անգամ ևս հիացա սահմանին ապրող հայի ուժով, կամքով, հայրենիքի հանդեպ անսահման նվիրումով»,-գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում