Բերեցինք, դրեցինք, փոսը փորեցինք, ծառատունկ ե՞րբ ենք անում․ քաղաքապետը՝ Բնապահպանության վարչության պետին

Բերեցինք, դրեցինք, փոսը փորեցինք, ծառատունկ ե՞րբ ենք անում․ քաղաքապետը՝ Բնապահպանության վարչության պետին

Երևանի քաղաքապետարանում խորհդակցության ժամանակ Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը զեկուցեց Ծիծեռնակարեբրդի բարձունքում ծառատունկ կատարելու հետ կապված տարված աշխատանքների մասին։

Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց․

«Պարո՛ն Նազարյան, ե՞րբ կարող ենք հայտարարել, որ այնտեղ ծառատունկ ենք անում: Թե չէ՝ արեցինք, բերեցինք, դրեցինք, բարձացեցինք, փոսը փորեցինք, ե՞րբ ենք անում ծառատունկ։ Ընդհանրապես ո՞ր ժամակահատվածում են անում ծառատունկը։ Ամեն ինչ մեզանից է կախված պրոբլեմը մեր մեջ է, շնորհավորում եմ ձեզ, որ մինչև հիմա ծառատունկ չարեցինք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում