Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան
Գյումրիից հետո Փարաքար խոշորացված համայնքը երկրորդն է, որտեղ նախնական ընտրությամբ՝ փրայմրիզով, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի։
Նախնական ընտրությունները համայնքում մեկնարկել են հունվարի 11-ին և կավարտվեն հունվարի 13-ին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Փարաքար խոշորացված համայնքի պաշտոնակատարի նախնական ընտրությանը կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Կարծիքներ