Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այդ մասին հայտնել է Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության բաժինը։

«Վեց մարդ զոհվել է «Իտոն» հրդեհի հետևանքով, հինգը՝ «Պալիսեյդս» հրդեհի հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Նախկինում դատաբժշկական փորձագետները հայտարարել էին տասը մարդու մահվան մասին։

Լոս Անջելեսի հարակից տարածքներում անտառային հրդեհներ են բռնկվել շաբաթվա կեսերին: Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Ըստ օդերևութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառը չոր ու շատ քամոտ եղանակն է եղել։

Արդեն այրվել են ավելի քան տասը հազար շենքեր, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասանների՝ Էնթոնի Հոփքինսի, Ադամ Բրոդիի, Աննա Ֆարիսի, Մել Գիբսոնի և այլոց տները։ Եղանակի մոնիթորինգի ծառայության գնահատմամբ՝ վնասը կարող է կազմել մոտ 150 միլիոն դոլար:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում