Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները

Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է ռազմական ոլորտում Թեհրանի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զինված ուժերի պատրաստման և կիրառման ոլորտում համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության խորացման և ակտիվացման հետագա քայլերը;

Բաղերին, մասնավորապես, նշել է, որ այսօր անկախ երկրները, որոնք բախվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի դաժան պատժամիջոցներին, պետք է զարգացնեն հարաբերություններն ու փոխգործակցությունը միմյանց հետ:

«Համաշխարհային ուժային կառուցվածքում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան՝ մեր ռազմական հարաբերությունները պետք է ընդլայնվեն, քանի որ գլոբալ ուժային կառուցվածքը արագորեն փոխվում է միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռ»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում