Ճապոնիայում հունվարի 4-ին տեղի է ունեցել մոլորակի ամենատարեց բնակչուհու հուղարկավորության արարողությունը

Ճապոնիայում հունվարի 4-ին տեղի է ունեցել մոլորակի ամենատարեց բնակչուհու հուղարկավորության արարողությունը

Ճապոնիայում հունվարի 4-ին տեղի է ունեցել մոլորակի ամենատարեց բնակչուհու՝ Տոմիկո Իտոկայի հուղարկավորության արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ճապոնական NHK պետական հանրային հեռուստաընկերությունը։

116-ամյա Տոմիկո Իտոկան վախճանվել էր դեկտեմբերի 29-ին՝ Հյոգո պրեֆեկտուրայի Ասիա քաղաքի ծերանոցում: Նա ծնվել էր 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Ընտանիքի երեք դուստրերից ավագն էր։ Շուրջ 30 տարի առաջ տեղափոխվել էր Ասիա քաղաք։Նա մոլորակի ամենատարեց բնակիչ էր դարձել 2024 թվականի օգոստոսին՝ Իսպանիայում 117-ամյա Մարիա Բրանյաս Մորերայի մահանալուց հետո։

Գինեսի ռեկորդների գրքի խմբագրությունը Տոմիկո Իտոկային պաշտոնապես Երկրի ամենատարեց մարդ էր ճանաչել նույն տարվա սեպտեմբերին։ Այժմ այդ պատվավոր տիտղոսը կանցնի Բրազիլիայի 116-ամյա բնակչուհի Ինա Կանաբարո Լուկասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում